Պատերազմի ընթացքում իրավիճակի մասին բաց ներկայացնելը նշանակում էր սպառել դիմադրության ռեսուրսը. Փաշինյան |armenpress.am|
16:04 - 03 մայիսի, 2021

Պատերազմի ընթացքում իրավիճակի մասին բաց ներկայացնելը նշանակում էր սպառել դիմադրության ռեսուրսը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե պատերազմի ընթացքում իրավիճակի մասին ինչու բաց չի ներկայացվել: Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը:

«Մեզ ասում են, թե ինչու մենք իրավիճակի մասին բաց չէինք ներկայացնում: Իրավիճակի մասին բաց ներկայացնելը, ասելը, թե ժողովուրդ, իրավիճակն այսպես է, նշանակում է ընդհանրապես դիմադրության ռեսուրսը սպառել, այսինքն՝ բոլոր քարտերը բացել»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով նրան, թե ինչու նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ասածներին չի հակադարձել, երբ Գասպարյանը դեռ ԳՇ պետ էր և հայտարարություններ էր անում, Փաշինյանն ասաց. «Այսինքն, երկրի վարչապետը պետք է իր ենթակայի հետ հրապարակային բանավեճի մեջ մտնի՞: 100 անգամ չե՞նք դրել այդ հարցը, ասել՝ ժողովուրդ, այսպես է իրավիճակը, կարողանալո՞ւ ենք պահել, թե՞ չենք կարողանալու, ասել են՝ այո, դժվարությամբ, բայց կպահենք: Եվ գրավոր էլ զեկուցել են, որ ոչ մի քայլ հետ սկզբունքով արևելյան օպերացիոն ուղղությամբ մենք կարողանում ենք կանգնեցնել և ջախջախել հակառակորդին: Այդ պայմաններում պետք է գնայինք ու ասեինք՝ ժողովուրդ ջան, 7 շրջանները տալիս ենք, Ղարաբաղի կեսը տալիս ենք, ինչո՞ւ պետք է ասեինք: Եթե նույնիսկ ասեինք, պետք է հանեին այդ թղթերն, ասեին, որ զեկուցել են, թե մինչև «Խաղաղ օվկիանոս պատրաստ են վերցնել, և այս ազգադավ իշխանությունը ծախեց»»:

Փաշինյանը շեշտեց, որ խնդիրն այն է, որ երկրում 30 տարվա ընթացքում չեն ստեղծվել ինստիտուտներ, բաժանվել են ինստիտուտների դիպլոմներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել