ԿԺԴՀ ԱԳՆ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին` չշարունակել «հետամնաց» քաղաքականությունը
 |tert.am|
11:50 - 02 մայիսի, 2021

ԿԺԴՀ ԱԳՆ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին` չշարունակել «հետամնաց» քաղաքականությունը |tert.am|

tert.am: Կորեական թերակղզու իրական սպառնալիքը ԱՄՆ-ն է, և այն շուտով ճգնաժամ կապրի, եթե շարունակի իր «հին ու հետամնաց» քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Կվոն Չժոն Գինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը «լուրջ սպառնալիք են ներկայացնում Ամերիկայի և ամբողջ աշխարհի անվտանգության համար»: Նա խոստացել էր հակադարձել Իրանի և ԿԺԴՀ-ի սպառնալիքներին «դիվանագիտությամբ և ուժեղ զսպմամբ»:

Ըստ ԿԺԴՀ արտգործնախարարի՝ «իր լեզվին ազատություն տալով»՝ Բայդենը «շատ մեծ սխալ է թույլ տվել», և այժմ, երբ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ նոր քաղաքականության ուղղությունը պարզ է, Փհենյանը «հարկադրված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել»: Նախարարը նշել է, որ ԱՄՆ «դիվանագիտությունը» միայն միջոց է թշնամական գործողությունները քողարկելու համար, իսկ «զսպումը» սպառնալիքների գործիք է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել