Պեսկովը հայտնել է Պուտինի և Զելենսկիի միջև բանակցությունների անցկացման պայմանները |tert.am|
15:19 - 30 ապրիլի, 2021

Պեսկովը հայտնել է Պուտինի և Զելենսկիի միջև բանակցությունների անցկացման պայմանները |tert.am|

tert.am: Մոսկվան Կիևից կոնկրետ առաջարկների է սպասում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հնարավոր բանակցությունների վերաբերյալ, սակայն մինչ այժմ ոչինչ չկա:

Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Ավելի վաղ Զելենսկին, իտալական la Repubblica թերթին տված հարցազրույցում, ասել էր, որ Վատիկանը ռուսական կողմի հետ Դոնբասում իրավիճակի կարգավորման բանակցությունների համար կարող է «օպտիմալ վայր» դառնալ։

«Առայժմ, ցավոք, ես չեմ կարող որևէ հստակ տեղեկատվություն հայտնել այս հարցի վերաբերյալ: Պետք է, հավանաբար, աշխատանքային կամ պաշտոնական կարգով մեզ ինչ-որ բան փոխանցվի ու կոնկրետ առաջարկներ հնչեցվեն: Մինչ այժմ օրակարգում ոչինչ չկա: Փաստն այն է, որ թերևս նախագահ Զելենսկին կայացնում է անձնական որոշում, արագ ձևակերպում է դրանք, բայց, այնուամենայնիվ, մենք ունենք որոշակի ընթացակարգեր։ Եվ, իհարկե, այս գործընթացը շատ դժվար է անցնել մեկ գիշերում», - ասել է Պեսկովը։ 

Բացի այդ, ռուս պաշտոնյան հավելել է՝ ընդունված է, որ կողմերը նախապես փոխանակեն որոշ գաղափարներ, ապա պաշտոնական դիրքորոշումները ձևակերպելուց հետո հանդիպեն։

«Այս առումով, այնուամենայնիվ, մենք սպասում ենք որոշակի կոնկրետ առաջարկների ստացմանը»,- ընդգծել է Պեսկովը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել