Աննա Ջավախյանը դադարեցնում է Երեւանի ավագանու անդամի լիազորությունները
21:35 - 29 ապրիլի, 2021

Աննա Ջավախյանը դադարեցնում է Երեւանի ավագանու անդամի լիազորությունները

Աննա Ջավախյանը դադարեցնում է Երեւանի ավագանու անդամի լիազորությունները։ Այդ մասին Ջավախյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Սիրելի երևանցիներ, այսօր որոշում եմ կայացրել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները դադարեցնելու մասին։ Պատճառներն անձնական են, խնդրում եմ հարգել որոշումս։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագանու իմ գործընկերներին և Երևանի քաղաքապետին համատեղ աշխատանքի համար՝ ի շահ և բարօրություն մեր սիրելի քաղաքի։ Ինձ համար գերագույն պատիվ էր ձեզ հետ աշխատելը, առհասարակ ձեզ բոլորին ճանաչելը։ Մաղթում եմ մեծ ուժ ու եռանդ հետագա աշխատանքում»,- նշել է Երեւանի ավագանիում «Իմ քայլը» խմբակցության անդամը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել