ՀՀ կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց չկա. Վահան Քերոբյան |armenpress.am|
12:19 - 29 ապրիլի, 2021

ՀՀ կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց չկա. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ չկա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Նա տեղեկացրեց, որ երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ «Ըստ ամենայնի՝ ավելացնելու ենք նաև վաճառքի արգելքը. կապ չունի, թե երբ է ներմուծվել, միևնույն է, սահմանափակելու ենք վաճառքը ևս, որովհետև որոշակի զարտուղի ճանապարհներով կարողանում են թուրքական ապրանք «մտցնել»։ Այստեղ մոտեցումը պետք է լինի բավականին սիմետրիկ, երբ քաղաքական մակարդակով կայացվի սիմետրիկ հարաբերությունները վերականգնելու որոշում, այդ ժամանակ արդեն կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունն ինչքան հնարավոր է լավ պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից», - ընդգծեց Վահան Քերոբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել