Ուկրաինական բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի հետ մղել  հարձակումը․ Վլադիմիր Զելենսկի |azatutyun.am|
13:18 - 28 ապրիլի, 2021

Ուկրաինական բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի հետ մղել հարձակումը․ Վլադիմիր Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինական բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի հետ մղել հարձակումը։ Նախօրեին՝ Ղրիմի թերակղզուն սահմանակից շրջաններ այցի ժամանակ, նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այցի ընթացքում նա շփվել է Խերսոնի մարզում՝ Ղրիմի վարչական սահմանի երկայնքով տեղակայված ուկրաինական ստորաբաժանումների զինծառայողների հետ։

«Առաջնագծում գտնվող ստորաբաժանումների, ինչպես նաև պահեստազորի զինծառայողների կարողությունների ստուգումը շատ կարևոր է։ Խոսքը նաև զորքերի տեխնիկական կարողությունների և զինվորականների հոգեվիճակի մասին է։ Թեև [ռուսական] զորքերը սկսել են հետ քաշվել, այնուհանդերձ, մեր ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի վերադառնալ սահմանների պաշտպանությանը», - հայտարարում էր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի այցը երկրի հարավային շրջաններ մեկնարկել է ռուսական զորքերի՝ Ուկրաինայի սահմանից հետքաշմանը զուգահեռ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել