Ֆրանսիացի գեներալները Մակրոնին նախազգուշացրել են երկրին սպառնացող «քաղաքացիական պատերազմի» մասին |tert.am|
11:06 - 28 ապրիլի, 2021

Ֆրանսիացի գեներալները Մակրոնին նախազգուշացրել են երկրին սպառնացող «քաղաքացիական պատերազմի» մասին |tert.am|

tert.am: Ֆրանսիայի կառավարությունը սպառնացել է պատժել զինվորականներին, որոնք միացել և ստորագրել են 25 պաշտոնաթող գեներալի բաց նամակը, որով նախագահ Էմանուել Մակրոնին նախազգուշացվում է երկրին սպառնացող «քաղաքացիական պատերազմի» մասին:

Ինչպես փոխանցում է France 24-ը, մի շարք զինծառայողներ ստորագրել են նամակը, որը հրապարակվել էր անցյալ շաբաթ: Նամակում գեներալները նախազգուշացրել էին, որ «թույլ» քաղաքականությունը կարող է հանգեցնել քաոսի, որը կպահանջի «պաշտոնավարող հրամանատարների միջամտությունը` քաղաքացիական արժեքները պաշտպանելու համար»:

«Պահը ճգնաժամային է, Ֆրանսիան վտանգի մեջ է»,- գրել են գեներալները` հավելելով, որ հիմնականում ֆրանսիական քաղաքների արվարձաններում բնակվող «ներգաղթյալների շրջանակների» և «երկիրն ատող» անանուն խմբավորումների դեմ անգործությունը կհանգեցնի «քաղաքացիական պատերազմի» և «հազարավոր զոհերի»:

Կառավարությունը խստորեն դատապարտել է նամակի հեղինակներին, որոնք այն հրապարակել էին Ալժիրին անկախություն շնորհելու Ֆրանսիայի որոշմանը դեմ հանդես եկած գեներալների կողմից հեղափոխության տապալված փորձի 60-րդ տարելիցին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել