«Քովիդ-19»-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում աճում է 9-րդ շաբաթն անընդմեջ. ԱՀԿ
 |tert.am|
23:00 - 26 ապրիլի, 2021

«Քովիդ-19»-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում աճում է 9-րդ շաբաթն անընդմեջ. ԱՀԿ |tert.am|

tert.am: Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում աճում է իններորդ շաբաթն անընդմեջ, իսկ մահվան ելքով դեպքերի թիվը՝ վեցերորդ շաբաթն անընդմեջ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Նրա խոսքով՝ վերջին մեկ շաբաթում արձանագրվել է վարակման գրեթե նույնքան դեպք, որքան համավարակի առաջին հինգ ամսվա ընթացքում:

Ինչպես Գեբրեյեսուսն ընդգծել է, «որոշ տարածաշրջաններում արձանագրվել է վարակման և մահվան դեպքերի աննշան նվազում», սակայն շատ երկրներում նկատվում է «Քովիդ-19»-ի տարածման ինտենսիվություն: Մասնավորապես, դրությունը ծանր է Հնդկաստանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել