ՀՔԾ-ն կստուգի Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ ոստիկանությունում բռնություն կիրառելու մասին հաղորդումը |armenpress.am|
16:44 - 24 ապրիլի, 2021

ՀՔԾ-ն կստուգի Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ ոստիկանությունում բռնություն կիրառելու մասին հաղորդումը |armenpress.am|

armenpress.am:  Հատուկ քննչական ծառայությունը իրավական պատշաճ ընթացակարգերով կստուգի Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում բռնություն կիրառելու մասին հաղորդումը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Այդ կապակցությամբ մենք ստացել ենք հաղորդում, իրավական պատշաճ ընթացակարգերով այդ հաղորդումը կստուգվի: Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի»,- նշեց Խաչատրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել