Կիևում հայտնել են՝ Զելենսկին չի ընդունի Պուտինի՝ Մոսկվայում հանդիպելու առաջարկը |tert.am|
10:53 - 24 ապրիլի, 2021

Կիևում հայտնել են՝ Զելենսկին չի ընդունի Պուտինի՝ Մոսկվայում հանդիպելու առաջարկը |tert.am|

tert.am: Ուկրաինայի փոխվարչապետ, Դոնբասի հարցով եռակողմ խմբում ուկրաինական պատվիրակության փոխղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարող ընդունել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում բանակցություններ անցկացնելու հրավերը, փոխանցում է ria.ru-ն։

«Ուկրաինայի նախագահը պատերազմի ժամանակ չի կարող գնալ և հանդիպել մի մարդու հետ, որն ագրեսոր երկրի ներկայացուցիչն է։ Ինձ թվում է՝ դա մի քիչ տարօրինակ առաջարկ է»,- հայտարարել է Ռեզնիկովը։

Քաղաքական գործիչը հավելել է, որ իր կարծիքով՝ նման հանդիպումը պետք է տեղի ունենա նորմանդական ձևաչափով՝ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ միասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել