Կարմիրբերետավորներն առանց պատճառաբանության բերման են ենթարկել մեր համագյուղացուն, որի տունն անցել է Ադրբեջանին. Շուռնուխի համայնքապետ |tert.am|
12:17 - 22 ապրիլի, 2021

Կարմիրբերետավորներն առանց պատճառաբանության բերման են ենթարկել մեր համագյուղացուն, որի տունն անցել է Ադրբեջանին. Շուռնուխի համայնքապետ |tert.am|

tert.am: Կարմիր բերետավորներն առանց պատճառաբանության բերման են ենթարկել մեր համագյուղացիներից մեկին: Այս մասին այսօր ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:

Համայնքապետը նշեց, որ բերման ենթարկված Արարատ Աղաբեկյանը Գորիս համայնքի ավագանու անդամ է և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո կորցրել է տունը:

Հիշեցնենք՝ երեկ Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել էր Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, անդրադառնալով Մեղրիում տեղի ունեցած միջադեպին, ասել էր, թե տեղի է ունեցել օրենքի խախտում, ապա ավելացրել, որ ակնկալում է, որ իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել