Մեղրիի համայնքապետին Մեղրիի ոստիկանությունից տեղափոխում են Երևան․ փաստաբան
09:23 - 22 ապրիլի, 2021

Մեղրիի համայնքապետին Մեղրիի ոստիկանությունից տեղափոխում են Երևան․ փաստաբան

Լուսացնում եմ Կապան-Երևան ճանապարհին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

«Մ. Զաքարյանի տանն ասացին գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին, որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց գնում ենք Երևան, ընդ որում՝ Երևան բերելու տեղեկությունը սեփական միջոցներով ենք հայթայթել։

Հ.Գ. Հիշեցնեմ, որ պաշտպանյալիս «հրավիրել են» ոստ. բաժին, բայց վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա ոստիկանություն՝ ըստ ապօրինի հրահանգի։

Հ.Գ. Հավանաբար ինքնակամ ներկայանալու արդյունքում ենթադրյալ սպասվելիք «շոու» օպերացիայի տապալման հետևանքով մարդամեկը հոգևարքի մեջ է՝ ամեն գնով ուզում է փաստացի բերման ենթարկի»,-գրել է փաստաբանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել