Փաշինյանը հրահանգեց ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին արձագանքել Սյունիքում տեղի ունեցող դեպքերին |tert.am|
17:46 - 21 ապրիլի, 2021

Փաշինյանը հրահանգեց ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին արձագանքել Սյունիքում տեղի ունեցող դեպքերին |tert.am|

tert.am: Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին: Այս մասին այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրենը, Ոստիկանության պետը և այլք:

«Չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, այսինքն անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում: Պարոն Աբազյան և Ղազարյան, ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել