Սյունեցիները ակցիա արեցին՝ Փաշինյանին կոչ անելով հեռանալ Սյունիքից
11:23 - 21 ապրիլի, 2021

Սյունեցիները ակցիա արեցին՝ Փաշինյանին կոչ անելով հեռանալ Սյունիքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է։ Վարչապետի հետ մարզ են մեկնել նաև ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և այլք։ Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ նրանք այցելել էին Շուռնուխ բնակավայր, հանդիպել քաղաքացիների հետ։

Այսօր Նիկոլ Փաշինյանը Մեղրիում էր, որտեղ տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ կոչ անելով վարչապետին հեռանալ Սյունիքից։ Տեղում աշխատում էին ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ, ինչպես նաև վարչապետի անվտանգության աշխատակիցները։ Վերջիններիս և քաղաքացիների միջև ժամանակ առ ժամանակ քաշքշուկ էր տեղի ունենում։

Սյունեցիները փակեցին Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը, ինչից հետո վերջինս իջավ մեքենայից և սկսեց քայլերթ իրականացնել՝ քաղաքացիների՝ «Նիկոլ, վարչապետ», «Նիկոլ, կապիտուլյանտ» և այլ վանկարկումների ներքո։ 

Մի քանի քաղաքացիների հետ զրուցելով՝ վարչապետը հասավ ավտոշարասյանը, որի ճանապարհն արդեն բաց էր, նստեց ավտոմեքենան և հեռացավ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել