«AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է. Ավանեսյան |armenpress.am|
15:52 - 15 ապրիլի, 2021

«AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է. Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետություն ներկրված կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» պատվաստանյութն ունի 2 ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ:

Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն էլ ունեն շատ կարճ օգտագործման ժամկետ: Այն, որ Հայաստան ներկրված պատվաստանյութն ունի 2 ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ, լրիվ բավարար է: Հայաստան ներկրված «AstraZeneca» Պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է»,- ասաց Ավանեսյանը:

Առողջապահության նախարարը ներկայացրեց, որ իրենց կողմից այժմ աշխատանքներ են իրականացվում հանրության շրջանում պատվաստանյութերի և պատվաստումների վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրանելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել