ՀԱԷԿ-ում շինարարությունն ու վերազինումը շարունակվելու են. Պապիկյան |armenpress.am|
13:23 - 15 ապրիլի, 2021

ՀԱԷԿ-ում շինարարությունն ու վերազինումը շարունակվելու են. Պապիկյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ատոմային էլեկտրակայանում շինարարությունն ու վերազինումը շարունակվելու են:

Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«2020 թ. վերջնականացվել և 2021 թ. հաստատվել է «Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը» մինչև 2040 թ.: Այս ծրագրով նախատեսվում է նաև 2026 թ. հետո ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգում: ՀԱԷԿ-ում շինարարությունը շարունակվելու է, վերազինումը շարունակվելու է»,- ասաց Պապիկյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել