Եվրո-2020-ի հանդիպումները Հռոմում կանցկացվեն հանդիսականների ներկայությամբ․ ՈՒԵՖԱ
 |tert.am|
18:58 - 14 ապրիլի, 2021

Եվրո-2020-ի հանդիպումները Հռոմում կանցկացվեն հանդիսականների ներկայությամբ․ ՈՒԵՖԱ |tert.am|

tert.am: Չորեքշաբթի, ապրիլի 14-ին, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈՒԵՖԱ) տեղեկացրել է, որ Իտալիայի կառավարությունը հաստատել է Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում նախատեսված Եվրո-2020-ի խաղերին հանդիսատեսի ընդունելությունը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Իշխանությունները երաշխավորել են, որ մարզադաշտը կարող է ընդունել հանդիսականներին առնվազն 25%-ով: Այսպիսով, ՈւԵՖԱ-ն հաստատել է Հռոմը որպես Եվրոպայի առաջնության հյուրընկալող քաղաք:
 
Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում պետք է անցկացվի Եվրո-2020-ի չորս խաղ, այդ թվում `հունիսի 11-ին կայանալիք Թուրքիա – Իտալիա մրցաշարի մեկնարկային հանդիպումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել