Նախարարը հնարավոր է համարում մինչև տարեվերջ բնակչության 20 տոկոսի պատվաստումը կազմակերպելը |armenpress.am|
17:10 - 14 ապրիլի, 2021

Նախարարը հնարավոր է համարում մինչև տարեվերջ բնակչության 20 տոկոսի պատվաստումը կազմակերպելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հնարավոր է համարում մինչև տարեվերջ ապահովել բնակչության մինչև 20 տոկոսի պատվաստումը կորոնավիրուսի դեմ: Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանի հարցին:

Նախարարը նախ հիշեցրեց. «Երեկվանից Հայաստանում սկսվել է լայնածավալ պատվաստումային գործընթացը: Քաղաքացիների կողմից պատվաստումային գործընթացին ակտիվ մասնակցությունն անչափ կարևոր է»:

Արկադի Խաչատրյանը նկատեց, որ նախարարը մի առիթով ասել է, որ մինչև տարեվերջ պլանավորվում է 600-700 հազար մարդ պատվաստել:

«Արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձր մակարդակում ՌԴ-ից 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու: Եվ բացի դրանից, այլ պայմանավորվածությունները ևս հաշվի առնելով ՝ մենք հնարավոր ենք համարում, որ մինչև տարվա վերջ կկարողանանք իմ կողմից մատնանշված նշաձողը ապահովելու և բնակչության մինչև 20 տոկոսի պատվաստման գործընթացը կազմակերպելու»,-ասաց Ավանեսյանը:

 Նա վստահեցրեց, որ միայն մի քանի երկրներ կան, որ կարողացել են 30-40 տոկոսի պատվաստում ապահովել հիմա, երկրների մեծամասնությունը գտնվում է 1-15 տոկոսի շրջակայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել