Կստեղծվի հակակոռուպցիոն դատարան. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը |armenpress.am|
11:12 - 14 ապրիլի, 2021

Կստեղծվի հակակոռուպցիոն դատարան. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին՝ կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 80 «կողմ», 33 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծով սահմանվել է նաև հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը, սահմանվել, որ հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 15 դատավորի թվակազմով, որոնցից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ:

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունների դատական քննությունը, քննվելու են պետության գույքային և ոչ գույքային շահերի հետ կապված հայցերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով ներկայացված հայցերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել