ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից միասնաբար դուրս գալու սաբոտաժով իշխանությունը հարված է հասցնում պետական որոշ պաշտոնյաների ռեպուտացիային. Աննա Կոստանյան |tert.am|
17:44 - 13 ապրիլի, 2021

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից միասնաբար դուրս գալու սաբոտաժով իշխանությունը հարված է հասցնում պետական որոշ պաշտոնյաների ռեպուտացիային. Աննա Կոստանյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության Աննա Կոստանյանը անդրադարձավ, իր բնութագրմամբ, Երևանի պետական համալսարանի ճգնաժամային իրավիճակին:

«Հոգաբարձուների խորհդրի 11 անդամները մեկ օրվա մեջ նույն բովանդակությամբ դիմումներ են գրել վարչապետին՝ ազատվելու խորհրդի անդամությունից, ընդ որում՝ առանց որևէ հոդաբաշխ պատճառ նշելու: Սա խոսում է այն մասին, որ բուհերի ինքնավարութունը այսօր շատ տխուր վիճակում է: Այս 11 անձիք հստակ հրահանգվելով դուրս են եկել ԵՊՀ հոգաբարձուների խորհդրի կազմից, և նրանց շարքերում փոխանախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ»,-ասաց նա:

«Միգուցե ԵՊՀ ռեկտորի պաշտոնը գործող նախարարի համար ռեզերվային այրոդրոմ է հանդիսանում, սա պարզ չէ, բայց այս քայլով ավելի է ծանրացվում արդեն երկու տարի ընտրված ղեկավար չուենցող բուհի դրությունը, այնինչ գործող պատասխանատուի կառավարման օրինականությունը կարելի է վիճարկել: Խորհրդի կազմից միասնաբար դուրս գալու այս սաբոտաժով իշխանությունը հարված է հասցնում պետական որոշ պաշտոնյաների ռեպուտացիային»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել