Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն ստորագրել է կառավարության հրաժարականը |armenpress.am|
16:07 - 13 ապրիլի, 2021

Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն ստորագրել է կառավարության հրաժարականը |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն ստորագրել Է կառավարության հրաժարականը: Այդ մասին հաղորդել Է տարածաշրջանի ղեկավարի եւ կառավարության մամուլի ծառայությունը։

«ՀՕՀ-Ալանիայի կառավարությունը պաշտոնաթող Է արվել: Այդ մասին հրամանագիրն ստորագրել Է Հյուսիսային Օսիա-Ալանիա հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն»,-ասվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Instagram-ում:

Նշվում Է, որ Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նախարարների կաբինետի անդամներին հանձնարարել Է իրենց լիազորությունները կատարել մինչեւ կառավարության նոր կազմի ձեւավորումը:

Հանրապետության գործադիր իշխանության մարմինների բոլոր ղեկավարները շարունակում են աշխատել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 9-ին հանդիպում Էր անցկացրել Սիբիրի դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Մենյայլոյի հետ, որի ժամանակ նրան առաջարկել Է դառնալ Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Մենյայլոն ընդունել Է առաջարկը: Ավելի ուշ Պուտինը հրամանագիր Է ստորագրել Հյուսիսային Օսիայի ղեկավարի պաշտոնից Վյաչեսլավ Բիտարովի պաշտոնաթողության մասին, Մենյայլոյին նշանակեց համապատասխան պաշտոնում՝ նրան ազատելով լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Ապրիլի 12-ին Հյուսիսային Կովկասի Դաշնային Օկրուգում (ՀԿԴՕ) ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Չայկան Մենյայլոյին ներկայացրել Է Հյուսիսային Օսիայի իշխանություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել