«Հաջորդ շաբաթվանից կիրականացվի պատվաստման լայնածավալ գործընթաց». Անահիտ Ավանեսյան |hetq.am|
10:29 - 11 ապրիլի, 2021

«Հաջորդ շաբաթվանից կիրականացվի պատվաստման լայնածավալ գործընթաց». Անահիտ Ավանեսյան |hetq.am|

hetq.am:  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում «կայուն լարված է», ներկայումս հիվանդների 20%-ը՝ (3000-ից ավելի մարդ, հեղ.միջին (մոտ 2400 մարդ)ծանր կամ ծայրահեղ ծանր (600 ավելի մարդվիճակում է։

Այս պահին բուժում է ստանում կորոնավիրուս ունեցող ավելի քան 16 000 մարդ։ Օրվա կտրվածքով ազատ մահճակալներ քիչ են լինումկան հիվանդներորոնք հերթագրվել և հոսպիտալացման են սպասում։

Վերջերս Հայաստան է ներկրվել 24 000 դեղաչափ բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ և 15 000 դեղաչափ՝ ռուսական «Sputnik V» (երկրորդ խմբաքանակն է, առաջինը՝ մոտ 2000 դեղաչափ)։ Վերջինս ներարկվելու է 2 դեղաչափով՝ 7500 հոգուիսկ «AstraZeneca»-ն՝ մեկ դեղաչափով՝ 24 000 հոգուայնուհետև նորից է ներկրվելու՝ երկրորդ դեղաչափը ներարկելու համար։ Թեև պատվաստանյութերը Հայաստանում գրանցված չենսակայն օգտագործումը թույլատրված էդրանք կգրանցվեն հետագայում։ Այժմ պատվաստվել է մոտ 600 հոգի, հիմնականում՝ բուժաշխատողներ, բայց ցանկացնողներ շատ կան։ «Հաջորդ շաբաթվանից կիրականացվի պատվաստման լայնածավալ գործընթաց»,-հայտնում է նախարարը։

Կողմնակի ազդեցություններից և մահերից հետո (մահերի և պատվաստանյութի միջև կապը հաստատված չէ), վերջերս մոտ 20 երկիր (Ավստրիան, Բուլղարիան, Գերմանիան, Դանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ռումինիան, Ֆրանսիան, Ինդոնեզիան, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը, Թաիլանդը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լյուքսեմբուրգը) ժամանակավորապես դադարեցրել էին «AstraZeneca»-ի կիրառումըև Հայաստանում որոշ մարդկանց մոտ հակասական կարծիք էր ձևավորվել բրիտանական պատվաստանյութի վերաբերյալ։ Անահիտ Ավանեսյանը հորդորում է՝ «չգերագնահատել ռիսկերը», «չտրվել ապատեղեկատվություններին», քանի որ շատ բաներ «ոչ ճիշտ լույսի տակ» են ներկայացվում։

Ինչ վերաբերում է այն փաստինոր «AstraZeneca»-ի արդյունավետության վերաբերյալ տվյալները 55-ից բարձր տարիքի շրջանում քիչ են, նախարարը նշում է, որ իրենք քննարկումներ են անցկացնում մասնագետների հետ և այս երկուշաբթի՝ ապրիլի 12-ին, կունենան եզրակացություն և հստակ ցուցումներթե որ տարիքային խմբերին են պատվաստելու «AstraZeneca»։

Ա. Ավանեսյանի խոսքով՝ ինքը միանաշանակ պատվաստվելու էթե որ պատվաստանյութով՝ հայտնի չէորն այդ պահին իրեն հասանելի կլինի։

Այժմ բանակցություններ են վարում նաև այլ պատվաստանյութերի ձեռքբերման համարև կան մի քանի առաջարկներորոնք վերջնական փուլում են, օրինակ՝ ամերիկյան Novavax-ի մասով։ Քայլեր են ձեռնարկվում նաև մասնավոր ընկերությունների կողմից պատվաստանյութերի ներկրման ուղղությամբ, որպեսզի այն մարդիկորոնք կորոնավիրուսի ռիսկային խմբում չեն, ևս պատվաստվելու հնարավորություն ունենան։ 

«Պետք է ամեն ինչ անենքոր պատվաստումները հնարավորինս լայն շրջանակներին հասանելի լինեն»,-ասում է նախարարը։

Մանրամասները՝ Hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել