Դոնբասի հատուկ կարգավիճակի պետք է իրավական ձևակերպման ստանա․ Պուտինը եւ Մերկելը քննարկել են տարբեր միջազգային հարցեր
16:22 - 08 ապրիլի, 2021

Դոնբասի հատուկ կարգավիճակի պետք է իրավական ձևակերպման ստանա․ Պուտինը եւ Մերկելը քննարկել են տարբեր միջազգային հարցեր

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը մանրամասն քննարկել են մի շարք կարևորագույն միջազգային հարցեր։ 

Քննարկելով Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը՝ ՌԴ նախագահն ու ԳԴ կանցելրը իրենց մտահոգությունն են հայտնել վերջին սրացման վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Կիևի սադրիչ գործողությունների վրա, որը վերջին շրջանում նպատակային ձևով սրում է իրավիճակը շփման գծում։ Նա ընդգծել է, որ ուկրաինական իշխանությունները պետք է կյանքի կոչեն նախկինում ձեռք բերված բոլոր համաձայնությունները, առաջին հերթին Դոնբասի ու Լուգանսկի հետ ուղիղ երկխոսություն հաստատեն, իսկ Դոնբասի հատուկ կարգավիճակի պետք է իրավական ձևակերպման ստանա։ 

Հակամարտության կողմերին կոչ է արվել լինել զուսպ ու ակտիվացնել բանակցությունները 2015թ․ Մինսկում ձեռք բերված համաձայնությունների շրջանակում։ 

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում ու Լիբիայում, ինչպես նաև Բալկաններում տիրող իրավիճակը։ 

Անգելա Մերկելի նախաձեռնությամբ քննարկվել է նաև Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը։

 

Թարգմանությունը՝  Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել