Վարչապետը հայտնել է ՀՀ զինված ուժերում լայնածավալ բարեփոխումների մեկնարկի մասին
 |armenpress.am|
17:29 - 06 ապրիլի, 2021

Վարչապետը հայտնել է ՀՀ զինված ուժերում լայնածավալ բարեփոխումների մեկնարկի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջնային է համարում ՀՀ զինված ուժերի համալրումը ժամանակակից զենքով: Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ այս մասին ՀՀ վարչապետն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել և լինելու է մեր առաջնահերթություններից մեկը, և այդ հարցը մշտապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով ՝ Հայաստանի Զինված ուժերում արդեն մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ, որոնք նույնպես իրականացվում են ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Նա նաեւ հայտնել է որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորված է: 

«Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը կարգավորված է, և բանակը կառավարության հետ միասին լիարժեքորեն կշարունակի քայլերը երկրի անվտանգության ապահովման և ամրապնդման ուղղությամբ», - ասել է Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել