«Սուրմալուում» մարտին անցկացված անվտանգության տարեկան ստուգումների ժամանակ հայտնաբերվել են խախտումներ, նշանակվել է փորձաքննություն |tert.am|
12:05 - 06 ապրիլի, 2021

«Սուրմալուում» մարտին անցկացված անվտանգության տարեկան ստուգումների ժամանակ հայտնաբերվել են խախտումներ, նշանակվել է փորձաքննություն |tert.am|

tert.am: Այս պահին վարկածներ չենք կարող նշել, քանի որ դեռ գործընթացը հետաքննության փուլում է: Նշանակվել է փորձաքննություն, մենք նույնպես ներգրավվելու ենք տարվող աշխատանքներում, հետաքննության գործընթացին:  Այս մասին այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի  գլխավոր մասնագետ Կարեն Կարապետյանը՝ խոսելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին:

Կարապետյանը նշեց, որ հրդեհային և տեխնիկական անվտանգության տարեկան ստուգումներն իրականացվել են մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում:

««Սուրմալու» առևտրի կենտրոնում ստուգման ընթացքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության վերաբերյալ խախտումներ, որոնք արձանագրված են, կետերը բավական շատ են»,-ասաց նաև նշեց, որ խախտումներին ավելի լավ ծանոթանալու համար ճիշտ կլինի գրավոր դիմում գրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել