Վերանայվել է սնանկության գործով կառավարիչների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների շրջանակը |armenpress.am|
09:43 - 06 ապրիլի, 2021

Վերանայվել է սնանկության գործով կառավարիչների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների շրջանակը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վերանայվել է սնանկության գործով կառավարիչների գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների շրջանակը: Այս մասին ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամ, ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը:

Ըստ նրա՝  սնանկության գործով կառավարիչներն այն հիմնական դերակատարներն են, որոնք նպաստում և ապահովում են սնանկության նպատակների կենսագործումը: Սնանկության վարույթում սնանկության կառավարչի կարևորագույն դերակատարումը ենթադրում է նրա լիազորությունների համարժեք ծավալ, ինչպես նաև դրանց իրականացման օրինականության նկատմամբ արդյունավետ վերահսկողություն։ 

Մինչև սնանկության ոլորտում 2019թ․ իրականացված բարեփոխումները, սնանկության գործով կառավարիչների գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողության լիազորությամբ օժտված էր Սնանկության դատարանը և սնանկության գործով կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը։ 

«Ակնհայտ էր, որ այս երկու մարմինների լիազորությունները կարող էին համընկնել կամ մրցակցել: Արդյունքում հստակեցված չէր հնարավոր խախտման առնչությամբ Սնանկության դատարանի և ինքնակարգավորվող կազմակերպության լիազորությունների մրցակցության հարցը։

 Բացի այդ, վիճակագրական տվյալները, ինչպես նշված է իրականացված բարեփոխումների հիմնավորումներում, ցույց էին տալիս, որ ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության ընթացքում հարուցվել էր ընդամենը 23 կարգապահական վարույթ, որից միայն 7 վարույթ է եզրափակվել կարգապահական տույժի կիրառմամբ: Միևնույն ժամանակ, Արդարադատության նախարարությունը նույն ժամանակահատվածում ստանում էր անհամեմատ ավելի մեծ թվով դիմում բողոքներ, որոնց, բնականաբար, լիազորությունների բացակայության պայմաններում չէր կարողանում ընթացք տալ»,- ասաց Մարկոսյանը:

Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամը հիշեցրեց, որ տվյալ ոլորտի քաղաքականություն մշակողը և իրականացնողն Արդարադատության նախարարությունն է, և ոլորտի հաջողության ու անհաջողության հասցեատերը ևս նախարարությունն է:  

«Դա էր պատճառը, որ իրականացված բարեփոխումների ուղղություններից մեկը հասցեագրված էր հենց սնանկության գործով կառավարիչների գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների շրջանակի և նրանց լիազորությունների վերանայմանը։ Արդյունքում նման լիազորությամբ օժտվեց նաև  Արդարադատության նախարարությունը»,- ընդգծեց Մարկոսյանը:

Իրավաբանական գիտությունների թեկնածուն նշեց, որ ներկայումս կառավարիչների գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում երեք մարմին` Սնանկության դատարանը, Արդարադատության նախարարությունը և սնանկության կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը:

«Դատարանի կողմից իրականացվող վերահսկողությունը դրսևորվում է տարբեր ձևերով, որոնց թվին են դասվում կառավարչի կողմից սնանկության գործով հաշվետվություն ներկայացնելը, առանձին գործողությունները դատարանի հաստատմանը ներկայացնելը, ինչպես նաև կառավարչի գործողությունների անգործության վիճարկման հետ կապված բողոքների քննությունը:

Դատարանի կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում առավել գործուն կառուցակարգ է կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, որի կիրառման հիմքերից է սնանկության կառավարչի կողմից իր լիազորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը: Ընդ որում, այն ևս բարեփոխվել է, քանի որ դրա շրջանակներում կառավարիչը հնարավորություն է ստանում շտկել թույլ տրված բացթողումը, իսկ դա չանելու դեպքում միայն նրա լիազորությունները կարող են դադարեցվել:

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել