Համաճարակի պատճառով ԿԺԴՀ-ն լքել են գրեթե բոլոր օտարերկրյա դիվանագետները |armtimes.com|
13:52 - 01 ապրիլի, 2021

Համաճարակի պատճառով ԿԺԴՀ-ն լքել են գրեթե բոլոր օտարերկրյա դիվանագետները |armtimes.com|

armtimes.com: Համաճարակի հետ կապված ՝ Հյուսիսային Կորեան լքել են օտարերկրյա դիվանագետների, այդ թվում ՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անձնակազմի զգալի մասը: Երկրում առկա է ապրանքների, այդ թվում ՝ դեղերի սուր պակաս, ներկայացնում է interfax-ը՝ վկայակոչելով Փհենյանում Ռուսաստանի դեսպանատունը:

 Ռուսական Դիվանագիտական առաքելությունը կարծում է, որ օտարերկրացիների արտագաղթը կշարունակվի: «Ներկայումս այստեղ գրեթե ոչ մի օտարերկրացի չի մնացել, ընդամենը 290 մարդ: Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքից հեռանալը հասկանալի է, ոչ բոլորն են կարողնում դիմակայել ընդհանուր սահմանափակումներին, անհրաժեշտ ապրանքների, այդ թվում՝ դեղերի սուր պակասին», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Փհենյանում այժմ իրենց պետությունները ներկայացնում են ընդամենը 9 դեսպան և գործերի 4 ժամանակավոր հավատարմատար, դեռևս գործող դեսպանատների մեծ մասի անձնակազմը հասցվել է նվազագույնի: Շարունակում է աշխատել նաև ռուսական առաքելությունը», - ասվում է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել