ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացներին |armenpress.am|
13:47 - 01 ապրիլի, 2021

ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացներին |armenpress.am|

armenpress.am: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձավ ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումներին և նշեց, որ չի կարող նշել, թե երբ կնվազի դրա գինը, բայց «վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ»: «Մենք որևէ կերպով չենք կարող ինտերվենցիա ունենալ: Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին ու ասել՝ գինը իջեցրեք կամ բարձրացրեք: Մեր գործառույթը հետևյալն է. եթե կա չարաշահում՝ վարույթ հարուցել: Համաչափության իրավունքը և նրանց իրավունքները ևս պետք է պաշտպանվեն:

Երկրորդ, հաշվի առնելով Զատիկը և քաղաքացիների լայն հետաքրքրությունը, մենք գործողություններ ենք իրականացրել, որոնք մեր մարմնի համար ստանդարտ չեն համարվում: Եվ ցանցերի հետ ենք խոսակցություն ունեցել, և ձու արտադրողների: Դրա արդյունքում որոշակի պաշար մտավ շուկա, ու գինը որոշակի չափով նվազեց»,- ասաց Գևորգյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

ՏՄՊՊՀ նախագահը նկատեց, որ նախորդ տարի ձվի շուկայում եղել է դեմպինգի դրսևորում, որը հակամրցակցային պայմանավորվածություն է, որի հետևանքով  104 մլն դրամի տուգանք է նշանակվել: «Եթե այս դեպքում էլ մեր վարկածներից որևէ մեկը հաստատվեց, պատասխանատվություն վրա կհասնի»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել