Հայտարարվել է «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթ. Ավինյան
19:44 - 30 մարտի, 2021

Հայտարարվել է «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթ. Ավինյան

Արդեն հայտարարել ենք Երևանի պատմական «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը: Հայտի գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը, իսկ մինչև հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 
 
«Մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային կառուցապատման, վերականգնման ծրագրեր իրականացնելու փորձ:
 
Մրցույթի պայմանների մասին՝ այստեղ»,- գրել է Ավինյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել