Առողջապահության նախարարը ՀՀ-ում Իսլանդիայի դեսպանի հետ քննարկել է փորձի փոխանակման հնարավոր ոլորտները
14:08 - 27 մարտի, 2021

Առողջապահության նախարարը ՀՀ-ում Իսլանդիայի դեսպանի հետ քննարկել է փորձի փոխանակման հնարավոր ոլորտները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իսլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերգլինդ Ասգեյրսդոտիրին:
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել Արցախյան պատերազմի ժամանակ առողջապահության համակարգին ցուցաբերված աջակցության համար և քննարկել համագործակցության ու փորձի փոխանակման հնարավոր ոլորտները:
Կողմերը կարևորել են հոգեկան առողջության և վերականգնողական ծառայությունների բարելավմանն ու ուժեղացմանը, համընդհանուր առողջապահական ծածկույթի, իրավասության և որակի կառավարմանն ուղղված աշխատանքները:
 
Նշենք, որ պատերազմի ընթացքում Իսլանդիայից երկու անգամ Հայաստան այցելած բժիշկները հայ մասնագետների հետ համատեղ վիրահատություններ են կատարել: Փորձագետները նաև մաշկի փոխպատվաստումների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ են անցկացրել մեր բժիշկների համար:
 
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են Հայաստանում և Իսլանդիայում COVID-19-ի իրավիճակին, պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացին: Նախարարը հույս է հայտնել, որ աշխարհը կշարունակի միասնական պայքար մղել համավարակը հաղթահարելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել