ՀՔԾ պետն ընդունել է Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
18:10 - 22 մարտի, 2021

ՀՔԾ պետն ընդունել է Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջովաննի Դիոնիսիին:

Կողմերը կարևորել են իրավապահ ոլորտում վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության և Իտալիայի` համանման գործառույթներ իրականացնող իրավապահ մարմինների` Ֆինանսական գվարդիայի և Կարաբինիերների միջև ձևավորված համագործակցային կապերի ամրապնդումն ու այդ ուղղությամբ արդեն իսկ արձանագրված որոշակի արդյունքները, քննարկվել են երկկողմ գործընկերային հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունները:

Անդրադառնալով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության հետ կապված աշխատանքներին` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ հատկապես փողերի լվացման և ապօրինի հարստացման դեմ պայքարը, ինչպես նաև երկրից անօրինական ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձին առնչվող հարցերը ծառայության գործունեության առաջնահերթություններից են, ուստի շատ կարևոր է այդ ոլորտում իտալական առաջադեմ փորձի ուսումնասիրումը, այդ թվում` մեր երկրում քրեական գործերի քննության ընթացքում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունը Իտալիայի իրավապահ մարմինների օրինակով:

Ջովաննի Դիոնիսին շնորհակալություն է հայտնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ առաջիկայում փոխադարձ այցերի վերսկսմամբ կապահովվի առավել արդյունավետ և շարունակական համագործակցություն երկու երկրների իրավապահ մարմինների միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել