Ազգային-ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի մասին իրազեկող ավտոերթից 2 մեքենա է տարվել տուգանային հրապարակ․ ոստիկանություն
14:30 - 20 մարտի, 2021

Ազգային-ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի մասին իրազեկող ավտոերթից 2 մեքենա է տարվել տուգանային հրապարակ․ ոստիկանություն

Ազգային-ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի մասին իրազեկող ավտոերթից երկու մեքենա է տարվել տուգանային հրապարակ, քանի որ վարորդների մոտ բացակայել են փաստաթղթերը։  Այս մասին Infocom.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ 

Հիշեցնենք, որ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հատնել էր, որ  Ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացնում Ազգային֊ժողովրդավարական բևեռի այսօրվա հանրահավաքի մասին իրազեկող ավտոերթի մասնակիցների նկատմամբ։ Ավտոերթը ձախողելու հատուկ նպատակով ոստիկանները տարաբնույթ պատրվակներով երթից հանում են ավտոմեքենաները և տանում տուգանային հրապարակ։ Մեր հայրենակիցներին կոչ ենք անում առհասարակ անտեսել տապալվող ռեժիմի ջղաձգումները և էլ ավելի մեծ ակտիվությամբ մասնակցել Ազգային-ժողովրդավարական բևեռի հավաքներին, երթերին և այլ միջոցառումներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել