Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 300 կրկնակի դրական դեպք. նախարար |armenpress.am|
13:28 - 18 մարտի, 2021

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 300 կրկնակի դրական դեպք. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մինչև այժմ գրանցվել է կորոնավիրուսի մոտ 300 կրկնակի դրական դեպք: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահի դրությամբ հնարավոր չէ ասել, դրանք կրկնավարակի դեպքեր են, թե պացիենտներ, ում օրգանիզմից վարակը դեռ դուրս չի եկել: Դա պարզելու համար այդ դեպքերն ուսումնասիրվում և հետազոտվում են, արդյունքների մասին հայտնի կլինի ավելի ուշ»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ըստ որոշ մասնագետների, 90 օր պետք է անցած լինի առաջին դրական թեստից հետո, որ խոսենք կրկնավարակի մասին:

«Կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել, և երկրում նոր հիվանդանոցներ ու մահճակալներ են ծավալվում: Այս պահի դրությամբ, 12 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսային վարակով պացիենտներին, ու հիվանդացության աճին զուգընթաց ավելացվում է նաև հասանելի մահճակալային ֆոնդը: Սակայն, նախարարի խոսքով, պետք է հիշել, որ մահճակալային ֆոնդը «անվերջ ռեսուրս» չէ, և մարդիկ պետք է շատ զգույշ լինեն՝ չվարակվելու համար»,- ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել