Հայփոստը ստացել է Էլեկտրոնային փող թողարկելու և սպասարկելու թույլտվություն
14:27 - 16 մարտի, 2021

Հայփոստը ստացել է Էլեկտրոնային փող թողարկելու և սպասարկելու թույլտվություն

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ընկերությունը 2021թ. մարտի 11-ին ստացել է Էլեկտրոնային փող թողարկելու և սպասարկելու թույլտվություն: Այս մասին տեղեկացնում է ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Այժմ նախատեսվում է բոլոր փոստային բաժանմունքներում կենսաթոշակների վճարումներն իրականացնել նաև անկանխիկ եղանակով՝ էլեկտրոնային դրամապանակով: 

Ծառայությունից օգտվելու համար կենսաթոշակառուն պարզապես պետք է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր/ID քարտ) մոտենա «Հայփոստ»-ի`իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունք:

«Ուրախ ենք, որ «Հայփոստ»-ը ևս մեկ նորարությամբ է հանդես գալիս: Այս ծրագիրը ստեղծելիս մեզ համար կարևոր սկզբունք է եղել, որ կենսաթոշակառուն շարունակի սպասարկվել առավել հարմար եղանակով, և այժմ կենսաթոշակառուի կողմից լրացուցիչ գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն չկա»,- նշում է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Կենսաթոշակառուն իր՝  «Հայփոստ» դրամապանակի հաշվից գումարի կանխիկացման գործարքները կատարելու է առանց միջնորդավճարի: Էլեկտրոնային դրամապանակով սպասարկումը հնարավորություն է տալիս կենսաթոշակների վճարումը շարունակել իրականացնել նաև փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով», - նշված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել