Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու քննարկումներ չունի |armenpress.am|
13:10 - 16 մարտի, 2021

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու քննարկումներ չունի |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի թվերի աճով պայմանավորված լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու քննարկումներ չունի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու մասին քննարկումներ չունենք: Մեր քաղաքականությունն ուղղված է արդեն իսկ սահմանված սահմանափակումները ճիշտ կերպով իրագործելուն: Ունենք սահմանված ռեժիմ, որ այն դպրոցները, որտեղ վարակման ցուցանիշները մեծանում են և ունենք բռնկում, անցնում են օնլայն ռեժիմի, որպեսզի ընդհանուր դասապրոցեսը չխաթարվի, այսպիսի լոկալ լուծումները հնարավորություն են տալիս կանխել վարակի տարածումը»,- ասաց Ավանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել