Արդյունավետ և ներառական ՏԻՄ-եր ունենալու հնարավորությունները քննարկվել են տարեկան աշխատաժողովում
19:12 - 15 մարտի, 2021

Արդյունավետ և ներառական ՏԻՄ-եր ունենալու հնարավորությունները քննարկվել են տարեկան աշխատաժողովում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի շրջանակում մարտի 11-ին անցկացված տարեկան պլանավորման առցանց աշխատաժողովին:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից կազմակերպված հանդիպմանը քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունների պլանավորմանը և համակարգմանը վերաբերող հարցեր, վերհանվել են փոխգործակցության նոր հնարավորություններ, գնահատվել է առկա ներուժը՝ ուղղված Հայաստանում հաշվետու, արդյունավետ և ներառական տեղական ինքնակառավարման մարմիններ ունենալուն։

Տարեկան պլանավորման աշխատաժողովին մասնակցել են ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան, Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար դոկտոր Քրիստոֆ Բայերը, ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Ա․ Գիլոյանը, ԳՄՀԸ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ), Եվրոպայի Խորհրդի (ԵԽ), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել