«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով Արամ Լևոնի Սարգսյանի կալանավորումը ոչ իրավաչափ է եղել |pastinfo.am|
12:36 - 15 մարտի, 2021

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով Արամ Լևոնի Սարգսյանի կալանավորումը ոչ իրավաչափ է եղել |pastinfo.am|

pastinfo.am: «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով նախնական կալանքի տակ գտնվող Արամ Լևոնի Սարգսյանն ազատ կարձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, բավարարեց Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը՝ արձանագրելով, որ Սարգսյանի ձերբակալությունը և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը եղել է ոչ իրավաչափ։ Այս մասին  հայտնեց պաշտպան Բենիկ Գալստյանից։

Պաշտպանն այժմ գնում է քրեակատարողական հիմնարկ՝ դատարանի որոշումը փոխանցելու համար։

Փետրվարի 21-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, բավարարել է Արամ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Դատարանը միևնույն ժամանակ մերժել է Սարգսյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել