Սոցցանցերում տարածվող տեսանյութի առթիվ Կապանի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Գոռ Աբրահամյան
20:22 - 14 մարտի, 2021

Սոցցանցերում տարածվող տեսանյութի առթիվ Կապանի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Գոռ Աբրահամյան

Սոցցանցերում տարածվող տեսանյութի առթիվ Կապանի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը.
 
«Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ՝ Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որում զինծառայողների կողմից արվում են պնդումներ նաև իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին։ 
 
Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով»։
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել