Երկօրյա գիտաժողովում ամփոփվել են COVID-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները
18:45 - 13 մարտի, 2021

Երկօրյա գիտաժողովում ամփոփվել են COVID-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները

Մեկնարկել է «COVID-19-ի դեմ պայքար. կատարված աշխատանքների ամփոփում» թեմայով երկօրյա գիտաժողովը՝ ԱՆ խորհրդատուների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ ֆեյսբուքյան էջից։ 
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունել է ներկաներին, շեշտել, որ չնայած հանկարծահաս մարտահրավերը լուրջ փորձություն էր առողջապահության համակարգի համար, այնուամենայնիվ հնարավոր եղավ արագ համախմբել ուժերը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:
 
Մասնագետները ներկայացրել են Covid-19-ի դեմ պայքարի շրջանակներում կատարված և իրականացվող աշխատանքները՝ կորոնավիրուսային հիվանդության ժամանակ հակաբիոտիկների կիրառումից մինչև վարակի կանխարգելմանն ուղղված համակարգային մոտեցումները, վիճակագրական տվյալները մեծահասակների և երեխաների շրջանում, ֆինանսական փոխհատուցման մեխանիզմները:
 
 
Ընդգծվել է, որ առողջապահության նախարարության կողմից իրականացված աշխատանքները համակարգային ու առանձին ոլորտային մոտեցումներ են պահանջում:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են համավարակի դեմ պայքարի դրույթները թե՛ աշխարհում, թե՛ հանրապետությունում: Մասնավորապես, պատասխանատուներն անդրադարձել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման, ձեռքբերման խնդիրներին և պատվաստումների գործընթացին:
 

 

 
facebook icon twitter icon


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել