«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել․Հովհաննես Խուդոյան |tert.am|
16:37 - 23 հունվարի, 2020

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել․Հովհաննես Խուդոյան |tert.am|

tert.am:  «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել։ Այս մասին   հայտնեց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նշենք, որ այս մասին պաշտպանական կողմը տեղեկացրել է գրավոր ներկայացված միջնորդության պատասխանով։

Փաստաբանը նշեց, որ նախապատրաստվում են բողոք ներկայացնել դատախազություն, դատախազության մերժումից հետո՝ դատարան։ «Կարող ենք կանխատեսել՝ դատախազությունը որոշումը նույնն է թողնելու»։

Հարցին՝ խոսքն ամբողջ գույքի կալանքի մասի՞ն է, ներառյալ նաև «5-րդ ալիք» ՀԸ-ը, Խուդոյանը պատասխանեց․ «Բնականաբար, որովհետև միջնորդության դիմել ենք կոնկրետ դրամական միջոցները վերադարձնելու համար, քանի որ այդ դրամական միջոցները ֆինանսավորմանն են ծառայելու, դրա ապացույցները կան, համապատասխան մեկնաբանություն կար վարույթ իրականացնող մարմնում, որովհետև այդ մասով ընդհանրապես պատճառաբանություն չկար»։

Փաստաբանի խոսքով՝ բողոքները ամբողջացնելու փուլում են, որից հետո հայտարարությամբ հանդես կգան։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի՝ «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։

Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել