Կորոնավիրուսով պայմանավորված՝ Իտալիան անցնում է խիստ սահմանափակումների |1lurer.am|
14:01 - 13 մարտի, 2021

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Իտալիան անցնում է խիստ սահմանափակումների |1lurer.am|

1lurer.am: Երկուշաբթի օրվանից Իտալիան կրկին խստացված սահմանափակումների է անցնում՝ փոխանցում է BBC-ն:

Կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման պատճառով կփակվեն դպրոցները, ռեստորաններն ու խանութները: Վարակման դեպքերի աճի մասին զգուշացրել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:

Երկրի իշխանությունները քաղաքացիներին հորդորում են մնալ տանը՝ բացառությամբ աշխատավայր և բուժհաստատություններ այցելելուց:

Ապրիլի 3-5-ը Իտալիան կանցնի կոշտ լոքդաունի: Եվրոպական այս երկրում արձանագրվել է մահվան ավելի քան 100 հազար դեպք: Մահացության ցուցանիշով Իտալիան Եվրոպայում երկրորդն է Մեծ Բրիտանիայից հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել