ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել. նա մինչեւ մարտի վերջը կմնա մեր երկրում
 |armtimes.com|
21:42 - 09 մարտի, 2021

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել. նա մինչեւ մարտի վերջը կմնա մեր երկրում |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել, նա այս պահին գտնվում է Հայաստանում:

Այդ մասին տեղեկացրեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանը:

- Տիկին Սարգսյան, Կառավարությունը որոշել է դադարեցնել ձեր կազմակերպության ներկայացուցչի պաշտոնավարումը Հայաստանում: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա լրտեսություն է իրականացրել եւ շտապ լքել է Հայաստանը: Ի՞նչ տեղեկություն կարող եք փոխանցել:  

- Տիկին Քլարկ-Հաթինգի պաշտոնավարման դադարեցման հարցը քննարկվել է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ու Կառավարության ներկայացուցիչների միջեւ ու համատեղ համաձայնություն է ձեռք բերվել, որ նա կդադարեցնի իր գործունեությունը Հայաստանում մինչեւ ս.թ. մարտի վերջ: Ինքը հիմա Հայաստանում է, կլքի այս ամսվա ընթացքում: Եվ այնուհետեւ եկող շաբաթների ընթացքում սպասում ենք ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման:

- Կա՞ արդեն թեկնածու, ձեզ հայտնի՞ է, թե ով է փոխարինելու նրան:

- Նշանակում կա, պարզապես սպասում ենք, որ ԱԳՆ-ն հաստատի: Որեւէ անուն չենք կարող ասել, որովհետեւ մինչեւ ԱԳՆ-ի հաստատումը անիմաստ կլինի: Երբ որ հաստատվի՝ կտեղադրենք մեր էջում:

- Իսկ Քլարկ-Հաթինգը «պերսոնա նոն գրատա՞» է հայտարարվել: Լրտեսության մասին լուրերը սո՞ւտ են: 

- «Պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել, իսկ նման հոդվածները չեմ կարող ոչ հերքել, ոչ էլ փաստել, որովհետեւ անհիմն ինչ-որ ապատեղեկատվություններ են տարածում: ԱԳՆ-ն եւ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը նման բան չեն ասել:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել