Փաշինյանը շրջել է Գավառում, ծանոթացել քաղաքացիների խնդիրներին |armenpress.am|
16:34 - 09 մարտի, 2021

Փաշինյանը շրջել է Գավառում, ծանոթացել քաղաքացիների խնդիրներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Գավառ քաղաքում: Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում և տեսանյութ հրապարակել:

Վարչապետը քաղաքացիների հետ զրույցում նշեց, որ պատերազմից հետո երկրի առջև ծառացել են բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծել:

«Ամենացավոտ խնդիրը գերիների, անհետ կորածների խնդիրն է, պետք է օր առաջ լուծենք: Ցավոք իրադարձություններ կան, որ խանգարում են այդ խնդրի լուծմանը, բայց պետք է լուծենք»,- ասաց Փաշինյանը:

Քաղաքացիներից ոմանք վարչապետի հետ հանդիպման ընթացքում խնդրեցին քայլեր ձեռնարկել նաև տարածվող ապատեղեկատվությունները վերցնելու ուղղությամբ:

«Արդեն պետք է սովորած լինեք՝ սուտը ճշտից տարբերել, ամեն ասածի պետք չէ հավատալ: Նոյեմբերից սկսած ինչքան տեղեկություններ են տրվել, հիմա կարող եք գոնե վերլուծելով սուտը ճշտից տարբերել»,- ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել