Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարությանը վայր է դնում մանդատը. նրան կփոխարինի Արման Բաբաջանյանը |armtimes.com|
13:55 - 04 մարտի, 2021

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարությանը վայր է դնում մանդատը. նրան կփոխարինի Արման Բաբաջանյանը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարությանը դադարեցնում է ավագանու անդամի իր լիազորությունները:

Արփենիկ Մարությանը հայտնեց, որ քաղաքական որեւէ խնդիր կամ անհամաձայնություն չկա, եւ լիազորությունների դադարեցման պատճառն իր ամուսնությունն է: «Ուղղակի ամուսնացել եմ, երկրից մեկնել ամուսնուս բնակության վայր՝ Փարիզ»,- ասաց նա:

Նշենք որ Արփենիկ Մարությանը «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության անդամ է: Նա, ի դեպ, քաղաքապետ Մարությանի հետ կապ չունի, ինչպես շատերն են կարծում: Արփենիկը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» տնօրեն Հարություն Մարությանի դուստրն է:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում Արփենիկ Մարությանից հետո հաջորդ թեկնածուն Արման Բաբաջանյանն է: Նա եւս «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության անդամ է, «ՕլԹրեյդ քոմփնի» ՍՊԸ-ի տնօրենն է:

Արման Բաբաջանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից իրեն դեռ տեղյակ չեն պահել, բայց տրամադրված է, որ կստանձնի ավագանու անդամի լիազորությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել