Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են որոշակի սահմանադրական հիմքեր. Վլադիմիր Վարդանյան |1lurer.am|
16:05 - 01 մարտի, 2021

Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են որոշակի սահմանադրական հիմքեր. Վլադիմիր Վարդանյան |1lurer.am|

1lurer.am: Ես պարոն Հովակիմյանի հետ դեռ չեմ հանդիպել և չեմ խոսել հիմքերի մասին, իսկ Ֆեյսբուքում տեղ գտած հայտարարությունն ինձ բավարար ինֆորմացիա չի տալիս, որպեսզի ես կարողանամ որպես իրավաբան եզրակացություն անել այս հարցի վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ ի պատասխան լրագրողների հարցին՝ մեկնաբանել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի գրառումը, որում ասվում է, որ հիմքեր է տեսնում ՀՀ նախագահին անվստահություն հայտնելու համար:

«Եվս մեկ անգամ պետք է կրկնեմ՝ եթե ես ծանոթ չեմ այն փաստաթղթին, որոնք հիմք են հանդիսացել պարոն Հովակիմյանին նման հայտարարություն անելու համար, առնվազն ոչ պրոֆեսիոնալ կլինի դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն անելը»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ ինչ կարծիք ունի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի երեկ արած առաջարկի մասին, Վարդանյանն ասաց, «ցանկացած լուծում, որը համապատասխանում է Սահմանադրությանը և օրենքներին, իր համար ընդունելի է»:

«Լուծումներն այստեղ քաղաքական են, տարբերակ է, շատ տարբերակներ են առաջարկվում»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ ինքը չէ հարցի հասցեատերը և որևէ դիրքորոշում չի կարող հայտնել:

«Կարճ հաղորդագրությունն իրավաբանի համար ոչ բավարար է, որպեսզի վերջնական եզրակացության գա: Ցանկացած սահմանադրական լուծում ընդունելի է: Արտահերթ ընտրությունները ևս Սահմանադրությամբ նախատեսված ինստիտուտ է, բայց արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են որոշակի սահմանադրական հիմքեր»,- հավելեց Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել