Ոստիկանությունն այսօր պետք է կանգնած լինի ժողովրդի կողքին, քանի որ հետո ժողովուրդը նրանց չի ներելու. Գեղամ Մանուկյան |tert.am|
16:56 - 25 փետրվարի, 2021

Ոստիկանությունն այսօր պետք է կանգնած լինի ժողովրդի կողքին, քանի որ հետո ժողովուրդը նրանց չի ներելու. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Ոստիկանությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին և չդառնա Նիկոլի թատրոնի մի մասը: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում ասաց ՀՅԴ դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ «Բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ակցիայի ժամանակ:

«Այստեղի հավաքված հազարավոր մեր հայրենակիցների անունից դիմում ենք նաև Ոստիկանությանը, այսօր այդ դավաճանը, երբ սկսեց քայլել փողոցներով, տասնյակից ավելի ոստիկաններ շղթա կազմած նրան ուղեկցում էին, որ ապահովեին այդ բազմամարդ երթը: Պարոնա՛յք ոստիկաններ, վճռական պահն է՝ ձեր խոսքն ասելու, դուք Նիկոլի թատրոնի մասը դառնալու իրավունք չունեք»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա հավելեց, որ իշխանությունը ժողովրդինն է, և հիմա ոստիկանությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին, քանի որ հետագայում նրանց չեն ներելու:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել