Դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատավճիռը |1lurer.am|
12:50 - 24 փետրվարի, 2021

Դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատավճիռը |1lurer.am|

1lurer.am: Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով վճիռը: 

Դատարանը վճռեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը՝ անձի մահվան հիմքով:

Պավել Մանուկյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 7 տարի 8 ամիս ժամկետով:

Վարուժան Ավետիսյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 7 տարի 4 ամիս ժամկետով:   

Մխիթար Ավետիսյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 7 տարի 6 ամիս ժամկետով: 

Էդուարդ Գրիգորյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 6 տարի 6 ամիս ժամկետով:  

Գագիկ Եղիազարյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 7 տարի 5 ամիս ժամկետով: 

Արեգ Կյուրեղյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 7 տարի 1 ամիս ժամկետով: 

Սեդրակ Նազարյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 8 տարի 2 ամիս ժամկետով:  

Սմբատ Բարսեղյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 25 տարի ժամկետով: 

Արմեն Բիլյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 4 տարի 11 ամիս ժամկետով: Բիլյանի նկատմամբ կալանավորումը վերացվեց՝ այն փոխարինվելով ստորագրությամբ չհեռանալու մասին: 

Դատավորը նշեց, որ հաշվի առնելով, որ բոլոր ամբաստանյալներն ազատ արձակվելուց հետո պատշաճ վարքագիծ են դրսևորել, կարող են մնալ ազատության մեջ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը, դրանից հետո նրանք կկրեն դատարանի կողմից սահմանված պատիժները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել