Ակնհայտ է, որ իշխանության ձգտումն է հրահրել քաղաքացիական բախումներ. Արծվիկ Մինասյան |tert.am|
18:48 - 23 փետրվարի, 2021

Ակնհայտ է, որ իշխանության ձգտումն է հրահրել քաղաքացիական բախումներ. Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս Հայաստանում իշխանություն չունի, նրան իշխանության պահողը միայն Զինված ուժերն են ու ոստիկանական համակարգը: Ոստիկանապետության ձգտող համակարգը պետք է հեռանա, և մեր հայությունը, որքան շուտ համախմբի այս կարևոր հարցի շուրջ, մենք կազատվենք այս հանցագործից և նրա նկատմամբ օրենքով նախատեսված քրեական պատասխանատվությունը վրա կհասնի. այսօր «Հայրենիքի փրկության շարժման» երթի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:

«Ակնհայտ է, որ իշխանության ձգտումն է հրահրել քաղաքացիական բախումներ, սա շատ պարզ երևում է, և այդ անձնավորությունը, (Անդրանիկ Քոչարյանը - խմբ.) որն իրեն համարում է իբր օրենսդիր մարմնի հանձնաժողովի նախագահ, ակնհայտորեն ոչ միայն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, այլ պետական տեռորի կոչ է հնչեցրել: Այն, ինչ ամրագրված է գործող օրենքում բացարձակ կապ չունի նրա արած հայտարարության հետ: Ակնհայտորեն նա օրենքի սխալ վկայակոչմամբ փորձում է արդարացնել իշխանության կողմից բռնության գործադրման փորձերը, բայց որևիցե մեկին իրավունք վերապահված չէ բռնություն գործադրելու առավել ևս իշխանությանը, ոստիկանությանը: Ժողովուրդը իրավունք ունի հարկադրելու, որ  իշխանությունը գործի ժողովրդի շահերին համապատասխան»,- ընդգծեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել