Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը բեկանվեց. նա կկալանավորվի |hetq.am|
15:15 - 22 փետրվարի, 2021

Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը բեկանվեց. նա կկալանավորվի |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր բեկանել է «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Վարդանյանը մեղադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթման և փողերի լվացման մեջ։ Նրա գործն ուղարկվել է դատարան։

Հունվարի 8-ին դատավոր Վաչե Մարգարյանը, գործը դատաքննության նախապատրաստելիս, անդրադառնալով Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցին, որոշել է փոխել խափանման միջոցն ու 75 մլն դրամ գրավի կիրառումը համարել թույլատրելի, ինչի դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել