Պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում «թավիշը վերացնել» արտահայտությունը. Մակունց
 |tert.am|
16:31 - 19 փետրվարի, 2021

Պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում «թավիշը վերացնել» արտահայտությունը. Մակունց |tert.am|

tert.am: Ես կարծում եմ, որ «թավիշը վերացնել» արտահայտությունն առաջին հերթին վերաբերում է դատական համակարգում որոշակի փոփոխություններին, և քաղաքացիները ունեն արդարադատություն իրականացնելու պահանջներ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այդ հարցին, որ քաղաքացիները փակում են վարչապետի ճանապարհը և պահանջում վերացնել թավիշը:

«Պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում թավիշը վերացնել: Ես վստահ եմ կամ հույս եմ հայտնում, որ մեր քաղաքացները նկատի չունեն օրենքի դաշտից դուրս գալ և կատարել քայլեր, որոնք համատեղելի չեն օրենքի և սահմանադրությա հետ»,– ասաց նա:

Լրագրողի հարցին, թե ինչու դեռևս անդրադարձ չի եղել Սերժ Սարգսյանի արած՝ սպառազինությունների վերաբերյալ  հայտարարություններին, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին շատ արագ արձագանքում էր նախկինների արած հայտարարություններին, Մակունցը նշեց, թե Սերժ Սարգսյանի հարցազրույցում իրարամերժ պնդումներ են արվում։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել